Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր ռազմագերիներ են փոխանակել՝ 307-ը 307-ի դիմաց ձևաչափով։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ գերիների փոխանակումն իրականացվել է Ստամբուլում մայիսի 16-ին ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

Գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ ռուսաստանցի ռազմագերիները այժմ գտնվում են Բելառուսի տարածքում։ «Համապատասխան բժշկական և հոգեբանական օգնություն ստանալուց հետո նրանք կտեղափոխվեն հայրենիք»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով նաև, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է։

Լուսանկարը՝ EPA Photo:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև