Նիկոլ Փաշինյանը թվում է 100 փաստ Նոր Հայաստանի մասին․
1. 2019 թվականի 7 ամիսների տվյլներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6․8 տոկոս։ Արդյունաբերությունը 8․4 տոկոսով, շինարարությունը 4․5 տոկոսով, առևտրի շրջանառությունը 8,9 տոկոսով, ծառայությունները 15․2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը 5,9 տոկոսով։
2. 2019 թվականի առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ավել ենք հավաքագրել 152 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։
3. 2018 թվականի մայիսից մինչև օրս ի հայտ է եկել 65037 աշխատատեղ։
4․ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347,8 միլիոն դրամով կամ 9,6 տոկոսով։
5․ 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում , նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 76,4 միլիոն հատ հսկիչ դրամարկղային կտրոն ավել է տրվել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 38,5 տոկոսով ավել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 208,6 միլիարդ դրամով կամ 21,4 տոկոսով ավելի առևռրային շրջանառություն։
6․ 2019 թվականի հունվար- հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 միլիարդ դրամի հարկային մուտքեր։ 2018 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների կողմից գեներացվել են 468 միլիարդ դրամի մուտքեր։ Այսինքն՝ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների համելաճը կազմել է շուրջ 14 տոկոս կամ 64 միլիարդ դրամ։ 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորազոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ունեցող ընկերությունների մեծ մասը 2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն ավելացրել են պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը։
7․ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ ակտիվ հարկ վճարողների թիվը աճել է ավելի քան 24500-ով:
8․ Մուդիս միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանշը B1-ից դարձնելով Ba3: Որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականի վրա, որ Հայաստանում տնտեսական աճի ընդլայնվող դիվերսիֆիկացումը զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ բարձրացնում է Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը։ Մուդիսը իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աջը միջնաժամկետում կմնա բարձր։ Հատկապես կարևորվել է հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտությամբ և զարգացմամբ։ Հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք։
2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ ակտիվ հարկ վճարողների թիվը աճել է ավելի քան 24500-ով:
9․ 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել։ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվը աճել է՝ 59,5 տոկոսով․ Չինաստանից՝ 53,5 տոկոսով, Նիդերլանդներից՝ 34,9 տոկոսով, Շվեցարիայից՝ 30 տոկոսով, ԱՄԷ-ից՝ 29,7 տոկոսով, Հունաստանիից՝ 29 տոկոսով, Իտալիայից՝ 24,4, Մեծ Բրիտանիայից՝ 22,9, Ճապոնիայից՝ 22,2 տոկոսով․ Ռուսաստանից՝ 19 տոկոսով, Շվեդիայից՝ 19 տոկոսով, ԱՄՆ-ից՝ 15 տոկոսով, Ֆրանսիայից՝ 13 տոկոսով։ Ընդհանուր առմամբ 2019 առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8 տոկոս աճ։ ԿԲ-ի հաշվարկներով՝ այս տարի, օգոստոսը ներառյալ, նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները ծախսել են ավելի քան 200 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարվանը։ Այսինքն՝ նախորդ տարվանը, պլյուս 200 միլիոն դոլար։
10․ 2019-ի հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների թվի հավելաճը կազմել է 60 տոկոս։ Եթե 2018 թվականի հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորվել էր Հայաստան ժամանողների միայն 20 տոկոսը՝ շուրջ 140000 զբոսաշրջիկ, ապա 2019 թվականի հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է շուրջ 29 տոկոս, այսինքն՝ ավելի քան 222000 զբոսաշրջիկ։ Կացության կազմակերպմամբ զբաղվող տնտեսավարողների վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 38 տոկոսով, այսինքն՝ շուրջ 1 մլրդ դրամով։
11․ Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է 2019 թվականի զբոսաշրջության մրցունակության զեկույցը, որի համաձայն՝ Հայասատանը 5 կետով առաաջընթաց է արձանագրել և զբաղեցնում է 79-րդ տեղը՝ նախորդ 84-ի փոխարեն։
12․ 2019 թվականի 7 ամիսների արդյունքներով հաջողվել է տարվա մեկնարկին նկատված արտահանման անկումը հաղթահարել և գրանցել 3 տոկոս արտահանման աճ։ Տարեսկզբի միտումները կապված էին Հայաստանի տնտեսության տրանսֆորմացիոն գործընթացների հետ։ Ընդ որում, հուլիսին արձանագրվել է արտահանման 19 տոկոս աճ, առաջին 7 ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը աճել է 40,9 տոկոսով և հանդիսացել արտահանման հիմնական քարշակ ուժը, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանման աճը կազմել է 34,4 տոկոսով։ Իրական աճ են արձանագրել ոսկերչական իրերի արտահանումը՝ 58 տոկոս, մրգային գինիների արտահանւոմը ՝ 41 տոկոս, շոկոլադի արտահանւոմը ՝35,1 տոկոս, թարմ ձկան արտահանում՝ 23,6 տոկոս, տեղական արտադրության հագուստի արտահանումը՝ 17 տոկոս, բուսական ծագման չմշակված գյուղմթերքի արտահանումը՝ 15,6 տոկոս, կոնյակի, ռոմի, օղու, լիկյոռի արտահանում՝ 12,3 տոկոս, ջրերի արտահանումը՝ 10 տոկոսը։ Ընդհանուր առմամբ 7 ամիսների ընթացքում արտահանումը աճել է 42,5 միլիոն դոլարով։
13․ 2019 թվականի առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են հետևյալ փոփոխությունները․
- ջերմոցային տնտեսությւոնների մակերեսը ավելացել է 48 տոկոսով կամ 426 հա-ով,
- կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսը ավելացել է 56 տոկոսով կամ 1004 հա,
- հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածնքերի մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94,5 տոկոսով կամ 182,2 հա-ով,
- սառնարանային տնտեսությունների հզորությունները ավելացել են 26 տոկոսով կամ 15,1 հազար տոննայով։
Որպես այս միտումների կոնկրետ արտահայտություն ուզում եմ արձանագրել հետևյալը, որ այս տարի նախորդ տարվա համեմատ ջերմոցներում կամ ոչ ավանդական գյուղատնտեսության պայմաններում արտադրվող մի շարք ապրանքների ցուցանիշները ահռելի աճ են արձանագրել։ Վարունգի արտահանման աճը՝ 174 տոկոս, սնկի արտահանման աճը՝ 202 տոկոս, ելակի արտահանման աճը՝ 184 տոկոս։
14․ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում տրամադրված հիպոտեքային վարկերը կազմել են 84,5 միլիարդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիպոտեքային վարկերի ծավալը 90,5 տոկոսով։
15․ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17,1 տոկոսով։ 2019 թվականի հուլիսին 2018-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 1,7 տոկոսով։ Գործարքների աճը գրանցվել է մարզերի և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին։
16․ 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։ 2019-ի հունիսի դրությամբ վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 միլիոն դոլարով կամ 2․1 տոկոսով։
17․ 2019 թվականի օգոստոս ամսվա վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են շուրջ 2․3 միլիարդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով շուրջ 230 միլիոն ԱՄՆ դոլարով։ Նշված ժամանակահատվածում գնաճի գործոններից առանձնանում է Կենտրոնական բանկի կողմից շուրջ 351 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք արտարժույթի առքը, ինչը ներքին շուկայում արտարժույթի ավելցուկի արդյունք է։ Պահուստների ընթացիկ մակարդակը 2013 թվականից մինչև օրս երբեք ավելի բարձր չի եղել։ Իրականում, սակայն, այսօր մենք միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք, որովհեև 2013 թվականի ցուցանիշը կապված է եվրոբոնդերի թողարկման հետ, երբ մենք մեծ քանակությամբ արժույթ ենք բերել և որպես մեր պահուստ արձանագրել։ Հիմա տրամաբանորեն, երբ մենք եվրոբոնդերի նոր թողարոկմը կիրականացնենք, այդ պահից կունենանք Հայաստանի միջզգային պահուստեների ամենաբարձր մակարդակը նաև դե յուրե, իսկ այս պահին դե ֆակտո երբեք Հայաստանի միջազգային պահուստները ավելին չեն եղել։
18․ 2018-19 թվականների ընթացքում հարկային վարչարարության բարելավման հետևանքով արդեն իսկ զգալի կրճատվում են ստվերային տնտեսության չափերը։ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աճը վերջինիս լավագույն մոտարկող գնահատականենրից մեկն է, որը 2019 թվականին, սպասվում է, որ կաճի 1․3- 1․5 տոկոսային կետով՝ հասնելով 22,3- 22,5 տոկոսի։
Նույնիսկ զտելով այս տարվա հարկերի հավաքագրման յուրահատուկ գործոնները, օրինակ, հարկային դրույքների փոփոխությունները, ավտոմեքենաների աննախադեպ ներմուծումը և նման գործոններ՝ կարելի և պարզ ձևով մոտարկել, որ 2019 թվականի ընթացքում մենք կունենանք ՀՆԱ-ում ստվերային տնտեսության ավելի քան 3 տոկոսային կետով կրճատում։ Հենց սա է մեզ հնարավորություններ բացում վերադարձնել նախկին պարտքերը, ավելացնել կապիտալ ներդրումները և գնալ աշխատավարձերի ու թոշակների աստիճանական բարձրացման ճանապարհով։
Այստեղ ես ուզում եմ մի հավելյալ փաստի մասին էլ խոսել․ Արժույթի միջազգային հիմնադրամը, երկար տարիներ Հայաստանի հետ աշխատելով կառավարությունում, ի վերջո իր ռեկոմենդացիաներում գրել է, որ եթե ՀՀ-ն, օրինակ, տարեկան 0,3 տոկոսով հարկեր/ՀՆԱ ցուցանիշն ավելացնի, դա կհամարվի չափազանց լավ արդյունք։ Միայն 2019 թվականին մենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը ավելացնում ենք 1,3-ից 1,5 տոկոսով։ Այսինքն՝ 4 անգամ ավելի բարձր տեմպերով։
19․ Երկրում գնաճը պահպանվում է ցածր կառավարելի մակարդակում, և, որ ամենակարևորն է, այն քիչ տատանողական է։ 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1,9 տոկոս, իսկ հուլիսին տասներկուամսյա գնաճը՝ 1,7 տոկոս։ Այդ ամենն ապահովում է վերջին ժամանակաշրջանում ազգային արժույթի նկատմամբ վստահության շարունակական բարձրացումը, ինչը շատ կարևոր է, որ արտահայտվում է նաև տնային տնտեսությունների նվազող գնաճային սպասումներով։
Համաձայն կենտրոնական բանկի կողմից իրականացված հարցումների՝ ներկայումս գրեթե բոլոր հարցվածները՝ 95 տոկոսը հարցվածների, ակնկալում են, որ գների կայունությունը կպահպանվի նաև ապագայում՝ 1-ից 5 տարվա հորիզոնով, ինչը շատ կարևոր ցուցանիշ է մակրոտնտեսական կայունության համար։ Սա նշանակում է, որ տնային տնտեսություններն ու կազմակերպությունները կարող են շատ ավելի լավ պլանավորել իրենց տնտեսական գործունեությունը և իրականացվող խնայողություններն ու ներդրումները։
Ազգային արժույթի նկատմամբ վստահության աճն իր արտացոլումն է գտել նաև դոլարիզացիայի մակարդակի շարունակական կրճատման մեջ, որը վերջին տարվա ընթացքում նվազել է 4 տոկոսային կետով՝ հուլիսին հասնելով 48,6 տոկոսի։ Սա նշանակում է, որ հայաստանցիների մեծամասնությունը՝ 51,4 տոկոսը, նախընտրում են իրենց ունեցած գումարը բանկերում պահել դրամով, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ նվազեցնում է տնտեսվարողների արժութային ռիսկերը և նպաստում է ֆինանսական համակարգի կայունության լրացուցիչ բարելավմանը։
20․ Լայնամասշտաբ և մասնակցային քննարկումների արդյունքում ընդունվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքը, որի արդյունքում․
- Շրջանառության հարկի շեմը 58,35 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 115 միլիոն դրամ, այսինքն՝ կրկին բարձրացվել է։
- Մինչև 24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող, միկրոբիզնես համարվող ընկերությունները ազատվում են հարկերից։
- Անհատ ձեռներեց չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցման գործունեությունն ազատվել է պետական տուրքից։
- Ֆիզիկական անձանց միջև իրականացվող անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն ազատվել են եկամտային հարկով հարկումից։
- Սահմանվել է 23 տոկոս համահարթ եկամտահարկ, ինչի արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից շուրջ 200 հազար մարդու աշխատավարձը կբարձրանա։
- Շահութահարկը 2 տոկոսով նվազել է՝ 20 տոկոսից դառնալով 18 տոկոս։
21․ Հարկային արտոնություն ստանալու համար դիմած նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների թիվը հասել 159-ի, որից հարկային արտոնության հավաստագիր են ստացել 113 ընկերություն։ Դիմած ընկերությունների 20 տոկոսի սեփականատերերը հայրենադարձներ են Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նիդեռլանդներից և այլ երկրներից։ Մինչև 2022 թվականը ոլորտում նախատեսվում է ստեղծել այս ծրագրով 1000-ից 1200 ախատատեղ՝ միջինը 500 հազար դրամ աշխատավարձով։
22․ 2019 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ավելացված արժեքի հետձգման գծով արտոնություն է տվել 9 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 95 ու կես միլիարդ դրամ ներդրում և ստեղծել 969 աշխատատեղ։ Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 40 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 153 միլիարդ դրամ ներդրում և ստեղծել 2378 աշխատատեղ։
23․ 2835 ընկերություններ ունեն ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են միչև 2017 թվականի հուլիսի 1-ը։ Սրանք այն գումարներն են, որ պետությունը ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին։ Կառավարությունը շուրջ 56 միլիարդ ՀՀ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու որոշում է կայացրել, ինչը գործնականում կսկսվի ԱԺ-ի կողմից համապատասխան օրենքը ընդունելուց հետո։
24․ Հայաստանի մարզերում 141 սկսնակ գործարարներ մասնակցել են ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ձեռներեցության դասընթացներին, ներկայացվել են 104 գործարար ծրագրեր, որոնցից 74-ին հասանելի կլինի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցությունը՝ մինչև 5 միլիոն ՀՀ դրամ վարկային երաշխավորության տեսքով։
25. 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում տրամադրված վարկերի տոկոսադրույքները նախորդ տարվա նույն ժամանկաշրջանի համեմատ նվազել են հետեւյալ կերպ՝
- Հիփոթեքային վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նվազել է 0.2 տոկոսային կետով՝ կազմելով 10.4%:
- Գյուղատնտեսությանը տրամադրված վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.7 տոկոսային կետով։
- Սպառողական վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.3 տոկոսային կետով։
26. Կառավարությունը հաստատել է 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնք կիրականացվեն մարզերում: Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից: Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը՝ համայնքները: Այս ծրագրերի շրջանակներում.
- 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն,
- 58 բնակավայրում կիրականացվեն ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,
- 37 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր,
- 42 բնակավայրում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում,
- 58 բնակավայրում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր,
- 53 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր,
- 15 բնակավայրում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,
- 23 բնակավայրում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր,
- 24 բնակավայրում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ:
27. Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշում է կայացվել։ Կառավարությունը 181 մլն դրամ եւ 21,5 հա հող է հատկացրել այս նպատակի համար: Մաքսատան բացումը նախատեսվում է հոկտեմբերին։
28. Ճանապարհների նորոգման ծրագրով՝ այս պահին ավարտված է 62.7 կիլոմետր ճանապարհ, 307 կիլոմետրի շինարարությունը ընթացքի մեջ է: Տարվա արդյունքներով կգերակատարվի 330 կիլոմետր ճանապարհ նորոգելու խոստումը: Այս թվի մեջ չեն մտնում Երեւանում, Գյումրիում եւ մյուս համայնքներում նորոգված ճանապարհները: Խոսքը հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարհների մասին է: Լայնածավալ աշխատանքներ են կատարվել նաեւ համայնքներում. Երեւանում, օրինակ, այս տարի նորոգվել է 70 կիլոմետր ճանապարհ:
29. Կառավարությունն աննախադեպ որոշում է կայացրել անկախության տոնի հիմնական միջոցառումները մարզերում իրականացնելու պրակտիկա ներդնելու մասին: Այս տարի սեպտեմբերի 21-ը պետական մակարդակով կնշվի Գյումրիում:
30. Լուծում է ստացել Էջմիածնի կարեւորագույն խնդիրներից մեկը՝ ներքաղաքային տրանսպորտի բացակայությունը, որը տարիներ շարունակ բարձրացվել է էջմիածնեցիների կողմից: Խնդրի լուծումը տրվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ ակտիվ համագործակցության եւ Ֆրանսիայի Նիս քաղաքի հետ արդյունավետ բանակցությունների շնորհիվ: Արդեն Էջմիածնում են գտնվում Նիս քաղաքի նվիրած IRISBUS եւ RENAULT մակնիշի 6 ավտոբուսները, եւ ընթացքի մեջ է ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա ստանալու գործընթացը: Քաղաքի տոնին ընդառաջ, համայնքապետարանի կողմից էջմիածնեցիները որպես նվեր կունենան իրենց կողմից տարիներ ի վեր բարձրացված խնդրի լուծում՝ ներքաղաքային տրանսպորտ:
31. Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019թ-ին ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 247,8 մլրդ դրամի դիմաց։
32. ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար: 2019թ. հունիս-օգոստոսին մոտ 5%-ով ավելացվել է արեւային էներգիայով սնուցվող դիրքերի քանակը: 5-10% ավելացել է (ընդհանուր առմամբ ՀՀ ԶՈւ զինանոցում) սպառազինության եւ ռազմական տեխնիկայի՝ ներառյալ խոցման միջոցների քանակը: Շփման գծի 5 ուղղություններում բարելավվել է յուրային զորքերի դիրքը: Առաջնագծում շուրջ 10%-ով ավելացել են ժամանակակից տեսադիտարկման սարքերի (ցերեկային, ջերմատեսիլ եւ համակցված տեսախցիկների) քանակները: Մինչեւ տարեվերջ մարտական դիրքերի 30-35%-ը կապահովվեն խմելու ջրով:
33. 2020 թվականի պետական բյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով:
34. Մեկնարկել է ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգը։ Ըստ այդմ՝ զինվորների սննդի կազմակերպումը արտապատվիրակվել է 6 մասնավոր ընկերությունների, ինչի արդյունքում զինվորներն ապահովվում են բարձր որակի սննդով։ 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ նոր համակարգի անցած զորամասերի թիվը կազմում է 16։ 2020 թվականի երրորդ եռամսյակում այս համակարգը կգործի Հայաստանի բոլոր մեծ զորամասերում։
35. Կառավարության որոշմամբ 2019թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետեւյալն են.
- Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:
- Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս:
- Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:
- Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս:
- Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս:
- Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:
- Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:
- Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) – 49 հազար դրամ, 22 տոկոս:
Վերը բերված թվերը վարձատրության ավելացած մասն են՝ հարկումից հետո: Կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել:
36. Ընդունվել է ՀՀ կառավարության որոշում՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովությունը 2019թ. հուլիսից 1000-2000 դրամով ավելացնելու վերաբերյալ:
37. Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով սպայական եւ ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել 2020թ-ի հունվարի 1-ից արտոնյալ հիփոթեքային վարկեր ստանալ: Առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել փաստացի 0% տոկոսադրույքով (7% առավելագույն տոկոսադրույքով, որից 4%-ը փոխհատուցվելու է շահառուի եկամտային հարկի վերադարձի միջոցով, 3%-ը` պետական բյուջեից): Երկրորդային շուկայից առավելագույնը 9% տոկոսադրույքով, որից 3%-ը սուբսիդավորվելու է պետական բյուջեից: Երկու դեպքում էլ բնակարանի արժեքի 10% կանխավճարը վճարվելու է պետական բյուջեից:
38. Զինված ուժերում բուժկանխարգելիչ միջոցառումների, սանիտարահիգենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացման որակի բարելավման արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բուժկետերի դիմելիությունը նվազել է 12,7 տոկոսով, իսկ հիվանդության պատճառով աշխատանքային օրերի կորուստը՝ 21,6 տոկոսով:
39. 2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15%-ով ավելի քաղաքացի այն դեպքում, երբ ի լրումն անցած տարի հանրակրթական հաստատություններում սովորողներին օրենքով տրված տարկետմանը, ընթացիկ տարում օրենքի փոփոխության արդյունքում տարկետում է տրվել նաեւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների շուրջ 400 սովորողների:
40. «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ հետ պայմանագիր կնքած քաղաքացիների համար այսուհետեւ պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 2 տարի 3 ամիս (որից 3 ամիսը՝ որպես ուսումնական հավաքներ)՝ նախկին 3 տարվա փոխարեն:
41. ՀՀ կառավարության որոշմամբ՝ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինծառայության ստաժում կհաշվառվի կրկնակի չափով:
42. Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու, այդ թվում իրականացնելով 394 վիրաբուժական միջամտություն: Ականազերծվել է 95․3 հազար քառ․ մետր մակերեսով տարածք։
43. 2019 թվականի սեպտեմբերի 1-ից 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Հոկտեմբերի 1-ից կբարձրանան հրշեջ-փրկարարների, անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձերը։ Հունիսի 1-ից բարձրացվել են «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերը միջինը 15%-ով:
44. 2020 թվականի հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները: Կավելանա հիմնական կենսաթոշակի չափը, մինչեւ 10 տարին յուրաքանչյուր տարվա համար աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը, ինչպես նաեւ՝ նվազագույն կենսաթոշակի չափը:
45. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները եւ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները օգոստոսի 1-ից 50,000 դրամ պատվովճարի փոխարեն կստանան 100 հազար դրամ։ Որոշումը վերաբերում է 397 մարդու:
46. Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ Պաշտպանության բանակի զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
47. Զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների կողմից կապ է հաստատվել շուրջ 12.000 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 7.488 թափուր աշխատատեղ: Կենտրոնների միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 5.912 աշխատանք փնտրող, նրանցից 1.008-ը՝ զբաղվածության պետական ծրագրերի միջոցով: Աշխատանքի տեղավորվածների թվաքանակում 65.7%-ը կանայք են, 31.1%-ը՝ 16-29 տարեկան երիտասադներ, 1.8 %-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք:
Գյուղատնտեսական սեզոնային զբաղվածները այլեւս չեն զրկվի նպաստից: Որոշման արդունքում միայն «Արտֆուդ» կազմակերպությունն արդեն իսկ աշխատանքի է վերցրել նպաստի համակարգում ընդգրկված 40 աշխատակցի։
48. Կառավարությունը հավանության է արժանացրել 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն ցուցաբերելու մասին որոշմանը։ Որպես աջակցության ձեւ սահմանվում է դրամական օգնությունը՝ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի իրավահաջորդին 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամ չափերով։
49. Բնակարանային հաշվառման ընդգրկված թվով 37 զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով նախկինում հատկացված ծառայողական բնակարանները վերջիններիս տրամադրվել են անհատույց սեփականության իրավունքով` նվիրատվության կարգով: Ընթացքի մեջ է նման ընթացակարգով եւս 21 բնակարանի տրամադրման գործընթացը:
50. Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ընթանում են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած թվով 44 ընտանիքի կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն մինչեւ 2019 թվականի տարեվերջ, հատկացվել է 460.0 մլն. դրամ:
Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան 61 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար 2019-ին հատկացվել է 560 մլն դրամ: Ամփոփվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո կառուցված/տեղադրված ավելի քան 7000 ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքները եւ մշակվել է համապատասխան առաջարկությունների փաթեթ: Երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար 2020 թվականին հատկացվելու է 3 միլիարդ դրամ։ Վերջին տարիների միջին վիճակագրության համեմատ այս գումարը 6-ապատկվել է:
51. Բնակչության սոցիալական խնդիրների լուծման ոլորտում՝ հանրակացարանային տարածքների նվիրատվության ճանապարհով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ լուծվել են 100 ընտանիքի (231 անձ, 106 բնակելի տարածք) բնակարանային խնդիրները։ Երեւանում վերաբնակեցվել է շուրջ 170 ընտանիք, որոնք նախկինում ապրում էին 4-րդ կարգի վթարային շենքերում: Ծրագիրը շարունակական է:
52. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ծրագրի շրջանակում զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների եւ աշխարհազորայինների, ծնողազուրկ եւ սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան թվով 4800 երեխաների համար կազմակերպվել է ամառային հանգիստ 3 հերթափոխով:
53. Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազարին:
54. Հուլիսից վերագործարկման աշխատանքները սկսեց Թեղուտի հանքավայրը՝ ապահովելով մարզի բարձրորակ մասնագետների համար անհրաժեշտ աշխատատեղեր եւ զուգահեռաբար պատվիրելով պոչամբարի պատվարի ամրության վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն: Այս պահի դրությամբ ձեռնարկությունում արդեն աշխատում է 940 աշխատակից, առաջիկայում եւս 40 հոգի կընդունվի աշխատանքի:
55. Երեւան քաղաքի Համայնքային ենթակայության մանկապարտեզների անձնակազմի աշխատավարձը բարձրացել է 20%-ով։ Մանկապարտեզներից նախկինում օտարված 6500 քմ տարածք է վերադարձվել համայնքին, դրա շնորհիվ շուրջ 1000-ով ավելի երեխա (30 նոր խումբ) հնարավորություն ունի հաճախելու մանկապարտեզ։
56. Առողջապահության ոլորտում ստվերը էականորեն կրճատվել է. այս տարվա 7 ամիսների ընթացքում բուժհաստատությունների (պետական եւ մասնավոր) հայտարարագրած շրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.7 մլրդ դրամով (14%-ով), հայտարարագրված միջին աշխատավարձը աճել է 30 հազար դրամով (17%-ով):
57. Մոտ 400 անուն դեղ հուլիսի 1-ից տրամադրվում է անվճար 30.01 եւ ավելի բալ ունեցող նպաստառու ընտանիքներին: Այս արտոնությունից կօգտվի մոտ 200.000 շահառու: Նշված դեղերը օգտագործում են մի շարք քրոնիկ հիվանդությունների դեպքում, օրինակ՝ բարձր ճնշում, դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն:
58. Մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը հուլիսից ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: 2019 թվականից վերականգնվել է ստոմատոլոգիական ծառայությունների անվճար տրամադրումը 0–7 եւ սոցիալապես անապահով մինչեւ 18 տարեկան երեխաների համար։ Չարորակ նորագոյացությունների վիրահությունների աճ է գրանցվել։ 2018 թվականին կատարվել է 979 վիրահատություն, 2019թ-ին՝ 2301։ Վիրահատությունները քաղաքացիների համար իրականացվել են անվճար։
59. Սրտի վիրահատական ծառայությունների եւ նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերն ընդլայնվել են` 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներ, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներ, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ: Շահառուների թիվը մոտ 300.000 է: 2019թ․ առաջին 7 ամիսներին 316-ով (32%-ով) ավելի շատ կյանք է փրկվել պետական «Կյանքի ստենտ» ծրագրով։
60. Իսկ սրտի ստենտավորման շուկայական գները շարունակում են իջնել։ 2019թ. սեպտեմբերի դրությամբ ՀՀ քաղաքացիները կարող են սրտի դեղապատ ստենտով ստենտավորում իրականացնել 800 հազար դրամով։ 2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին Հայաստանում չի եղել։ Գների անկման, ինչպես նաեւ պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարեւան Վրաստան մեկնելը։
61. «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 2019թ. հուլիսի 22-ից բացվել է նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած «Ինվազիվ կարդիոլոգիայի՝ միջամտային սրտաբանության եւ ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի՝ միջամտային ճառագայթաբանության» բաժանմունքը: Բաժանմունքի բացման օրվանից առ այսօր ստենտավորվել է 30 հիվանդ, կատարվել է 50 կորոնարոգրաֆիա։
62. Կառավարության որոշմամբ 523 միլիոն դրամ է հատկացվել հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցների համար մարզագույք ձեռք բերելու նպատակով, մինչդեռ 2012-2018 թվականների ողջ ընթացքում պետական բյուջեից այս նպատակով հատկացվել է ընդամենը 420 միլիոն դրամ:
63. 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ հանրապետությունում շահագործման է հանձնվել 36 նախակրթարան եւ մանկապարտեզ, որտեղ կհաճախի շուրջ 1250 երեխա: Ընթացիկ տարում հանրապետությունում վերանորոգվում է 162 դպրոց:
64. Կառավարությունն ավելի քան 834 մլն դրամ է հատկացրել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը՝ թվով 284 դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծման նպատակով:
65. Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման, գիտական սարքավորումների ձեռքբերման եւ մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար հատկացվել է ավելի քան 1 մլրդ դրամ:
66. Հանրակրթական դպրոց հաճախող շուրջ 13.000 երեխաների ընդունելությունը 1-ին դասարան իրականացվել է «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով: Ծրագրի իրագործումը բխում է ինչպես սովորողի՝ հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունելության գործընթացն առավել դյուրին, համակարգված, թափանցիկ, մատչելի, մարդկային գործոնի ազդեցությունը նվազագույնի հասցնելու, որոշ դպրոցների արհեստական ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու, այնպես էլ՝ կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման անհրաժեշտությունից: Արդյունքում այս տարի 50%-ով կրճատվել է թերբեռնված կամ գերծանրաբեռնված 1-ին դասարան ունեցող դպրոցների թիվը:
67. Սովորողների պայուսակների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու, առողջության պահպանման նպատակով 2019 թվականին իրականացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-ից 4-րդ դասարաններում գործածվող 11 անվանում եւ 5-ից 12-րդ դասարաններում գործածվող թվով 38 անվանում դասագրքերի քաշի բեռնաթափում՝ դասագրքերը բաժանելով 1-ին եւ 2-րդ մասերի:
68. Կրթության նախարարության եւ տարբեր տնտեսվարող սուբյեկտների համագործակցության արդյունքում քոլեջներում ներդրվում են նոր մասնագիտություններ: Օրինակ՝ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը, Իջեւանի գինու, կոնյակի եւ Բերդավանի գինու գործարանները ստորագրել են փոխըմբռնման հուշագրեր՝ նոր մասնագիտության` գինեգործություն եւ հյութերի արտադրության, ներդրման վերաբերյալ:
69. 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների հաճախելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով: 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 463 հազար 908 այցելու: 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 607 հազար 797 այցելու:
70. 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով: Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում թատրոններ հաճախել է 113 հազար 832 մարդ, 2019-ի առաջին կիսամյակում թատրոն հաճախած քաղաքացիների թիվը կազմել է 160 հազար 423 մարդ:
71. Այս տարի սկսվել է ֆուտբոլի փոքր մարզադաշտերի կառուցման ծրագիրը մարզերում՝ Վայոց ձոր, Գեղարքունիք, Տավուշ եւ Շիրակ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս պահին արդեն ավարտել է 8 փոքր խաղադաշտերի կառուցումը, մինչեւ սեպտեմբերի վերջը դրանց թիվը հասնելու է 26-ի, իսկ մինչ տարեվերջ՝ առնվազն 51 փոքր խաղադաշտեր ենք ունենալու։ Առաջիկա տարիներին նման ծրագիր է իրագործվելու նաեւ Հայաստանի մյուս մարզերում։
72. 2019-ի ընթացքում մետաղական օգտակար հանածոների հանքավայրերում, անտառտնտեսություններում եւ հատուկ պահպանվող տարածքներում, փոքր հիդրոէլեկտրակայաններում եւ այլ ոլորտներում պատկան մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է 882 իրավախախտման դեպք, կայացվել է 432 վարչական որոշում, կազմվել է վնասի հատուցման 585 արձանագրություն, 227 գործ ուղարկվել է իրավապահ մարմիններին, իսկ ընթացիկ գործերը տեղափոխվել են երկրորդ կիսամյակ։ 2019թ․ իրականացված վերահսկողության արդյունքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 1,661,206,720 ՀՀ դրամի չափով վնաս եւ կիրառվել է 38,800,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընթացիկ տարում պետական բյուջե արդեն իսկ մուտքագրվել է 429,094,016 ՀՀ դրամ գումար:
73. 2019թ. հունիս-հուլիս ամիսներին միայն ապառքների վերաբերյալ ընդերքօգտագործողներին տրվել են 204 գրավոր զգուշացումներ, որոնց արդյունքում տնտեսվարողների կողմից շուրջ 157 միլիոն ՀՀ դրամի վճարումներ են իրականացվել պետական բյուջե, որոնք պահվելու են որպես ռեկուլտիվացիոն ապահովության գումար։
74. Անտառային տարածքներում, ինչպես նաեւ հատումներն արգելված ծառերը հատելու, բուսածածկը ոչնչացնելու համար նախատեսվել են ավելի խիստ պատիժներ սահմանելով մինչեւ 4 մլն դրամի չափով տուգանք, իսկ առանձին դեպքերում նախատեսվել է նախկինում չկիրառվող 3-8 տարի ժամկետով ազատազրկում:
75. Մեկնարկել է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով անտառների պահպանության պիլոտային ծրագիրը՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք, որոնք կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ՝ կախված անտառի լանդշաֆտից։
76. 2019թ. սեպտեմբերի դրությամբ ոռոգման նպատակով Սեւանա լճից ջրի բացթողումը նախորդ տարվա համեմատ 53 մլն մ³-ով քիչ է կատարվել, իսկ Արփա-Սեւան ջրատարով դեպի Սեւան է տեղափոխվել 17 մլն մ³-ով ավելի ջուր։ Անցյալ տարվա այս օրվա դրությամբ Սեւանա լիճը բարձր է 3 սմ-ով։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ այս պահի դրությամբ Սեւանա լճի ջրային պաշարները ավել են շուրջ 90 միլիոն խորանարդ մետրով:
77. Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ ջրաքանակ:
78. Երեւանի բյուջեի սեփական մուտքերը եւ, հետեւաբար, ծախսերը 2018-ի համեմատ ավելացել 2019 –ին ավելացել են 10 մլրդ դրամով կամ շուրջ 50%-ով: 2019-ի համար եկամուտերի 10% ավելացված պլանը օգօստոս ամսին արդեն գերակատարված է (շուրջ 3%)։ Հայտնաբերվել են հարյուրավոր վարձակալական պայմանագրեր, որոնք կնքված են եղել ոչ ողջամիտ ցածր գներով: Դրանք վերակնքվում են՝ համապատասխանաբար վերանայվում են վարձակալության գումարները:
79. Ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանի աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկը, որը համալրվում է ավելի քան 50 աղբատար մեքենաներով, մի քանի տասնյակ ձնամաքրող, ջրցան եւ փոշեկուլ մեքենաներով: Վերջին առնվազն 30 տարվա մեջ համայնքը նման ծավալի ու տիպի տեխնիկա չէր ձեռք բերել: Հիմնարկում այս պահին կա ավելի քան 600 հաստիք՝ միջին եւ բարձր աշխատավարձով:
Հիմնարկի համար կառուցվում է ժամանակակից կայան, որտեղ աշխատակիցների համար նախատեսված կլինեն հանգստի սենյակներ, լոգասենյակներ, ճաշարան եւ այլն:
80. Երեւանի քաղաքային բյուջեից 500 միլիոն դրամ է հատկացվել «հանրային բյուջեի» գաղափարի իրագործման համար: Այսինքն, քաղաքացիները կարող են գրանցվել ActiveCitizen.am էլեկտրոնային հարթակում, առաջարկել քաղաքի զարգացման իրենց ծրագրերը: Էլեկտրոնային քվեարկության արդյունքում հաղթած ծրագրերը կիրականացվեն այդ 500 մլն դրամի շրջանակներում: ActiveCitizen.am-ը նաեւ կկիրառվի որպես քաղաքային հանրաքվեների էլեկտրոնային հարթակ: Սա ըստ էության, ուղիղ ժողովրդավարության մասին նախընտրական խոստմանն ուղղված քայլ է:
81. «Շտապ բժշկական օգնություն» ծրագրում բնակչությանն առավել արագ եւ որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով այժմ ավելացվել է սպասարկող բրիգադների թիվը` 15-ով Երեւանում, ինչպես նաեւ 14-ով մարզերում: Երեւանի համայնքային բյուջեից 90 մլն դրամ է տրամադրվել Շտապ բուժօգնության ենթակայանների վերանորոգման նպատակով։ Ենթակայանները չեն նորոգվել շուրջ 30 տարի ի վեր: Երեւանի 13 պոլիկլինիկաներում ներդրվել է էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Այն շահառուներին հնարավորություն է տալիս՝ առանց պոլիկլինիկա այցելելու հերթագրվել իր տեղամասային բժշկի մոտ։
82. Երեւանում ստեղծվել է թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը, սրանով դադարեցվել է շների սպանդի անթույլատրելի պրակտիկան: Թափառող կենդանիները համարակալվում են, ստերջացվում են, նրանց մի մասը հանձնվում է խնամքի։ ՀՈԱԿ-ի համար կառուցվում է կայան, որը ապահովված կլինի ժամանակակից հարմարություններով:
Շարունակությունն՝ այստեղ։