Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը կազատվի պաշտոնից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան միջնորդագիրը, այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց հենց Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կողմից համապատասխան հրամանագիրը առաջիկայում կստորագրվի։
«Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ մի քանի քննարկումների ընթացքում և փոխադարձ համաձայնությամբ։ Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք քննարկել և այդ սցենարները կքննարկվեն նաև ընթացս։ Այս պահին պարոն Վանեցյանը պետք է կենտրոնանա Ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնություն եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր հարցի լուծվան վրա », – հայտարարեց Փաշինյանը։