Քրիստինե Մելքոնյանը եւ Արա Շիրինյանը հաղթել են Հանրային Հեռարձակողի խորհրդի թափուր տեղի մրցույթում

Քրիստինե Մելքոնյանը եւ Արա Շիրինյանը հաղթել են Հանրային Հեռարձակողի խորհրդի թափուր տեղի մրցույթում։ Այս մասին տեղեկանում ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

2025 թվականի մայիսի 26-ին կայացած նիստի արդյունքներով Քրիստինե Մելքոնյանն ու Արա Շիրինյանը հաղթող են ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթում։

Ժամանակավոր մրցութային հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, կայացրել է համապատասխան որոշում, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով