ԱԺ-ն մերժեց Հաղթանակի 80-ամյակի և Շուշիի ազատագրման մասին հայտարարության նախագիծը |civilnet.am|

civilnet.am:  Ազգային ժողովը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը, որն առաջարկում էր ԱԺ կողմից հայտարարություն ընդունել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Նախաձեռնությունն օրակարգ չընդգրկվեց՝ 27 կողմ, 54 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։

Նախագիծը նախկինում բացասական եզրակացություն էր ստացել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԺ նիստում հայտարարեց, որ հանձնաժողովում քննարկումն ընթացել է աշխարհաքաղաքական շահերի բախման և թեմայից շեղված մեկնաբանությունների շրջանակում։

Հայտարարության նախագծում նշվում էր, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը, համատեղ ջանքերով և զոհողություններով, հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի նկատմամբ։ Անդրադարձ կար նաև Շուշիի 1992-ի ազատագրմանը՝ որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով