Դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից․ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև

ՀՀ դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից։  Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ 

«Սա իրավական առումով լուրջ նախադեպ է և փաստում է, որ պատասխանող կողմը կարողացավ համոզիչ ներկայացնել գործի փաստական և իրավական հիմքերը, որոնք կասկածի տակ դրեցին պահանջի հիմնավորվածությունը։

Այսօր փաստացի հաստատվեց, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական բազա և իրականացվում էր ապօրինի դատավարական հետապնդում։

Վահագն Վերմիշյանը ոչ միայն  հետ քայլ չարեց, այլ իրավական ճանապարհով հասավ արդարության վերականգնմանը՝ մաքուր իրավական պայքարի, ճիշտ ռազմավարական պլանավորման և համակարգված աշխատանքի արդյունքում։

Օրենքի ուժով՝ ոչ թե ենթադրություններով»,- գրել է փաստաբանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով