Մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է՝ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է․ Գարեգին Բ

Ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։

Հանրապետության տոնի կապակցությամբ տոնական ուղերձում ընդգծել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ անդրադառնալով հայ ժողովրդի միասնականության կարևորությանը և մայիսի 28-ի պատմական խորհրդին։

«Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև և աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը»,- նշված է ուղերձում։

Կաթողիկոսը հիշեցրել է նաև 1918-ի մայիսյան հերոսամարտերի խորհուրդը, որով դարերի ընդմիջումից հետո վերականգնվեց հայկական պետականությունը՝ արժանապատիվ ու ապահով կյանք կերտելու տեսլականով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով