Պետականություն ունենալը իրենց ուժը գիտակցող և ինքնության համար արժանապատվորեն պայքարող ազգերին տրվող շնորհ է․ Արմեն Սարգսյան

Հանրապետության օրվա առթիվ ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն է՝ Հանրապետության տոնը:

Պետականություն ունենալը, առավել ևս այն գործով արժևորելը, պահպանելն ու զարգացնելը խելացի, իրենց ուժը գիտակցող և ինքնության համար արժանապատվորեն պայքարող ազգերին տրվող շնորհ է:

Առաջին հանրապետության փորձը՝ իր ձեռքբերումներով ու ձախողումներով հանդերձ, կարևոր դաս է մեզ համար և հիշեցում, որ այսօր աշխարհում շատ ազգեր դեռ երազում են պետություն ունենալու մասին… Իսկ հայոց նոր պետականությունն արդեն 34 տարեկան է»,- ասվում է Սարգսյանի ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով