Թեհրանը կարող է թույլատրել ամերիկացի տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնի հետ բանակցությունների հաջող ավարտի դեպքում Թեհրանը կարող է թույլատրել ամերիկացի տեսուչների մուտքը Իրանի միջուկային օբյեկտներ, այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Մոհամադ Էսլամին։

«Դա նորմալ է, երբ թշնամաբար տրամադրված պետությունը ներկայացնող տեսուչների մուտքն արգելվում է։ Բայց եթե միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը իրականություն դառնա, մենք կարող ենք թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ աշխատող ամերիկացի մասնագետների մուտքը մեր միջուկային օբյեկտներ»,- նշել է իրանցի պաշտոնյան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով