Անձի հետախուզման բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները մայիսի 24-ին օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը ապօրինի պահում և իրացնում է թմրամիջոցներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 40-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են 243 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված, կանեփի բույսեր, սերմ, կշեռք, կանեփ մանրացնող սարք, իսկ հարակից այգում՝ կանեփի 253 բույս։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով