ԱԺ-ն ընդունեց ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզումը դյուրացնելու մասին փաստաթուղթը |factor.am|

factor.am: ԱԺ-ն 93 կողմ, 0 դեմ ձայներով ընդունեց ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզումը դյուրացնելու մասին փաստաթուղթը։

Նշենք, որ արձանագրության վավերացումն ուղղված է ԱՊՀ անդամ պետությունների միջև հետախուզումների վերաբերյալ համագործակցության բարելավմանը, մասնավորապես հետախուզման հետ կապված փաստաթղթերի էլեկտրոնային ճանապարհով փոխանցման հնարավորություններին, ինչը ներկաումս չի կարգավորվում: Այսինքն՝ որոնման ընթացքում փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի էլեկտրոնային հիմունքներով, այլ ոչ թե թղթի վրա, ինչպես նախկինում էր արվում:

Հավելենք նաև, որ ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին:

2010 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016 թվականի դեկտեմբերի 28-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով