Հակակոռուպցիոն 2 մարմին ենք ստեղծելու, մեկը զբաղվելու է դատավորների և պաշտոնյաների գույքի գնահատմամբ․ Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: Հայաստանի իշխանությունները վեթինգի մեխանիզմները ներդրել են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, որն արդեն պատրաստ է։ Բայց վեթինգ բառը որոշել են չօգտագործել, որովհետև այն իր վրա ավելորդ ուշադրություն է գրավում։ Այս մասին իր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ մենք հակակոռուպցիոն 2 մարմին ենք ստեղծելու առաջիկայում, որոնցից մեկը զբաղվելու է այդ թվում՝ դատավորների և մյուս պաշտոնյաների գույքային կարողությունների գնահատմամբ։ Մասնագիտական կարողությունների գնահատմամբ մյուս հանձնաժողովը պետք է զբաղվի ԲԴԽ-ի հետ»,- ասաց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն