Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը |tert.am|

tert.am: Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։

Բացմանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը:

Հենց նրանք էլ կտրեցին տոնական ժապավենը։

Հիշեցնենք, որ Երևանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հյուպատոսական գործակալություն կբացի։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով