shantnews.am։ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը Գյումրիում արձանագրել է, որ 2500-ից ավելի տնակներ կան, առայժմ այլ տվյալներ չկան: Այսօր վարչապետից հետաքրքրվեց՝ ե՞րբ աշխատանքային խումբը հստակ կպարզի, թե կառավարությունն այդ ընտանիքներից որ մասի նկատմամբ ունի պարտավորություններ, բացի դրանից՝ ո՞ր ծրագիրն է այսօրվա դրությամբ ավելի հավանական՝ վթարային շենքերի ամրացո՞ւմը, թե՞ բնակարանների գնման վկայագրի հատկացումը, քանի որ նշվում էր՝ ազատ բնակֆոնդ Գյումրիում չկա:
Լրագրողը նաև հիշեցրեց՝ կան ևս 150-200 ընտանիքներ, որ տնակներում չեն` կա´մ վարձով են ապրում, կա´մ հարազատների տներում են ապրում, արդյո՞ք նրանց մասով էլ կառավարությունը քայլեր ունի մշակած:
«Եկեք մի բան արձանագրենք, որ այս պահի դրությամբ արձանագրված պետական պարտավորություն գոյություն ունի 457 ընտանիքների նկատմամբ, ընդ որում՝ բոլորը Գյումրիից դուրս են՝ Լոռու, Արագածոտնի, Շիրակի մարզի գյուղական համայնքի բնակիչներ են: Մենք այս փաստի հետ բախվելուց հետո ի՞նչ ենք անում, ասում ենք ՝պետք է հասկանանք, թե այդ տնակներում բնավող մարդիկ ինչո՞ւ են տնակներում ապրում, կամ այդ տնակներն ի՞նչ կարգավիճակ ունեն:
Կան տնակներ, որ դատարկ են, բավական մեծ թվով տնակներ ուղղակի դատարկ են: Կան տնակներ, որտեղ մարդիկ պետությունից ստացել են բնակարան, հետո վաճառել են բնակարանը, վերադարձել այդ տնակներում ապրելու: Կան մարդիկ, ում նկատմամբ պետական պարտավորությունը պետք է արձանագրվեր և չի արձանագրվել, մենք այդ դեպքերն էլ կգտնենք և կարձանագրենք: Մենք Գյումրին պետք է տնակներից ազատենք»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց՝ կան մարդիկ, որ կողքի գյուղում ունեն տուն, բայց նախընտրում են Գյումրիում ապրել տնակի մեջ, իսկ ինքնին տնակում բնակվելու փաստը չի նշանակում, որ պետությունն ունի պարտավորություն: Կառավարության ղեկավարն ասաց՝ այն հատվածը, ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, ում նկատմամբ չի արձանագրվել, պարտավորություն, այն կարձանագրվի, իսկ, ընդհանուր առմամբ, կառավարության խնդիրն է Գյումրին ազատել տնակներից, դա խոչընդոտում է քաղաքի տնտեսության զարգացմանը:
Շարունակությունը՝ shantnews.am-ում