Հայաստանի նախորդ իշխանությանը գնահատական տրվել է. Նիկոլ Փաշինյան |lragir.am|

lragir.am։ «Հայաստանի նախորդ իշխանությանը գնահատական տրվել է և այդ գնահատականը եղել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և Հայաստանում շարունակվող հեղափոխությունը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու նախկին իշխանություններին քաղաքական գնահատական չի տրվում:

Ըստ նրա՝ նախորդ իշխանության քաղաքական գնահատականն ինքը տվել է իր ողջ գործունեության ընթացքում: «Ասել եմ, որ դա կոռումպացված ռեժիմ է, որը թալանել է երկիրը և որի թալանածը կոպեկ առ կոպեկ պետք է հետ բերենք»,- հավելեց Փաշինյանը:
Նա անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն ունենալու մասին խոսակցություններին՝ Փաշինյանն ասաց. «Հայաստանի քաղաքական այս գործընթացներում ես երբեք որևէ մեկի հետ պայմանավորվածություն ձեռք չեմ բերել:

Եվ ժամանակը դա ցույց է տվել, ինձ մեղադրում էին, որ բանտից պայմանավորվածության համաձայն եմ դուրս եկել: Հետո ժամանակը ցույց տվեց, թե ով ում հետ ինչ էր պայմանավորվել: Ես իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում պայմանավորվածություն եմ ունեցել ընդամենը մեկ սուբյեկտի հետ, և այդ մեկ սուբյեկտը ՀՀ ժողովուրդն ու քաղաքացին է»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն