Եթե ՀՀ-ն փոփոխի Սահմանադրությունը, պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի․ Ալիևի ներկայացուցիչ|factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների ներկայիս վիճակի և համագործակցության ամրապնդման վերջին կարևոր քայլերի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա անդրադարձել է նաև  խաղաղության գործընթացին և Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։

Ըստ Ալիևի ներկայացուցչի ՝ այսօր խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատմական հնարավորություն կա։ Ամիրբեկովն ասել է, որ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտվել են մարտին, և եթե այն ստորագրվի, ապա երկարատև հակամարտությունը կմնա անցյալում, իսկ Հարավային Կովկասը կդառնա կայունության և զարգացման տարածք, ինչը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանի երկրների տնտեսական ինտեգրման գործում:

Նա նաև անդրադարձել է պայմանագրի ստորագրման խոչընդոտներին՝ կրկին ներկայացնելով ադրբեջանական պահանջները։

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով