ՏԿԵ նախարարը KFW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է «Հայաստան-Վրաստան» էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։

«Քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ընթացիկ խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Մասնավորապես անդրադարձել ենք Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքին, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրներին։ Անդրադարձ է կատարվել նաև Համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին, ինչպես նաև «Հայաստան-Վրաստան» էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքին»,- գրել  նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով