DPA. Գերմանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները օդ են բարձրացել՝ Բալթիկ ծովի վրա ռուսական Իլ-20 ինքնաթիռի պատճառով |news.am|

news.am: Գերմանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները օդ են բարձրացել Բալթիկ ծովի վրա օդային տարածքում ռուսական Իլ-20 ինքնաթիռի հայտնվելու պատճառով։ Այս մասին հայտնել է DPA-ն՝ հղում անելով Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցչին։

Գործակալությունը շեշտում է, որ երկու Eurofighter կործանիչներ օդ են բարձրացել Գերմանիայի հյուսիսում գտնվող Լաագեի ավիաբազայից։ Գերմանիան պնդում է, որ ռուսական Իլ-20 ինքնաթիռը թռչում էր միջազգային օդային տարածքում՝ անջատված տրանսպոնդերներով և ռադիոկապ չէր հաստատել։

Պարբերականը նշում է, որ սա 2025 թվականին վեցերորդ անգամն է, որ Բեռլինը օդ է բարձրացրել իր կործանիչները՝ ռուսական ինքնաթիռների հայտնվելու պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով