«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերը իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով |armenpress.am|

armenpress.am: «Կրթվելը նորաձև է» շարժումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ ծրագրերից է, ծախսերը իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով:

Այս մասին ասաց  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:  

«Դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է և իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով»,-ասաց Հարությունյանը:

«Կրթվելը նորաձև է» շարժումը նախաձեռնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Շարժումը նպատակ ունի խթանել շարունակ կրթվելու մշակույթը և ստեղծել ինքնազարգացման նոր հնարավորություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով