ՀՀ նախագահը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի պաշտոնեական լիազորությունների դադարեցման առթիվ հանդիպել է Հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահաի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում ծավալած գործունեության համար: Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Արշամյանին Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր շնորհակալությունը և պատրաստակամությունն է հայտնել Հիմնադրամի աշխատակազմին հնարավորինս աջակցել Հիմնադրամի գործունեությանը՝ բնականոն աշխատանքը և ընթացիկ բոլոր ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով