Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հանդիպել է Թբիլիսիի գործընկերոջ հետ

Տեղական զարգացման տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի գործընկերոջ՝ Գիորգի Թքեմալաձեի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու մայրաքաղաքներում իրականացվող ծրագրերը, բարեփոխումները և ապագա համագործակցության հնարավորությունները։ 

Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանի համար կարևոր է նման ձևաչափով փորձի փոխանակումը, որը կնպաստի քաղաքների զարգացմանը և կառավարման արդյունավետության մեծացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով