Մոսկվայում հայազգի բլոգեր է կալանավորվել |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայի շրջանային դատարանը կալանավորել է հայազգզի բլոգեր, գործարար Արեգ Շչեպիխինին, ում այս շաբաթվա սկզբին անհայտ անձինք առևանգել էին Յարոսլավսկի երկաթուղային կայարանից, մի քանի ժամ պահելուց հետո ազատ արձակել՝ բռնության հետքերով:

Շչեպիխինին մեղադրանք է ներկայացվել ինտերնետում ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերի և ազգամիջյան թշնամանքի հրահրելու համար, հայտարարել է դատարանների մամուլի ծառայությունը:

Հայազգի գործարարը պնդում է, որ իրեն առևանգել էին չեչենները։ Առևանգումից մեկ օր անց Չեչնիայի իշխանությունները հայտարարել էին, թե նրան ոչ թե առևանգել, այլ բերման են ենթարկել, թեև «Տելեգրամ»-ում տարածված տեսանյութերում երևում է, որ Շչեպիխինին բռնի ուժով կայարանում քարշ են տալիս և մեքենա նստեցնում քաղաքացիական հագուստներով անձինք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով