Ադրբեջանն և Կանադան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել․ քննարկվել են ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի խոչընդոտները|factor.am|

factor.am: Բաքվում այսօր տեղի են ունեցել Ադրբեջանի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդմամբ՝ խորհրդակցություններին ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել են արտաքին գործերի նախարարության ամերիկյան գործերի վարչության պետ Էսմիրա Ջաֆարովան և Կանադայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի վարչության գործադիր տնօրեն Անդրեաս Վայչերտը։

Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական կապերի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ընդգծվել է փոխադարձ այցելությունների և շփումների կարևորությունը միջազգային միջոցառումների շրջանակում՝ կայուն քաղաքական երկխոսության խթանման համար:

Ընդգծվել է երկկողմ հարաբերություններում լարվածություն ստեղծող քայլերից զերծ մնալու կարևորությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով