Իրանի միջուկային համաձայնագրի հարցում պակաս վստահ եմ, քան մի քանի ամիս առաջ. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը պակաս լավատես է դարձել Թեհրանի հետ միջուկային հարցի շուրջ համաձայնագիր կնքելու հնարավորության հարցում։

«Ես շատ պակաս վստահ եմ, քան մի քանի ամիս առաջ, որ հնարավոր է համաձայնության գալ»,- Թրամփը Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային հարցի վերաբերյալ բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Pod Force One փոդքասթում:

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը հավելել է, որ անկախ նրանից՝ Թեհրանը գործարք կկնքի Վաշինգտոնի հետ, թե ոչ, Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։ ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ ինքը կնախընտրեր հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն վստահ չէ, որ Իրանն էլ նույնն է ցանկանում։

Թեհրանն էլ պնդել է խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու իր իրավունքը՝ նշելով, որ պատրաստ է միջուկային ծրագրի սահմանափակմանը՝ ամերիկյան պատժամիջոցների ամբողջական վերացման դիմաց: Վաշինգտոնը, ընդհակառակը, ձգտում է հասնել միջուկային ծրագրի լիակատար դադարեցման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով