Կառավարությունը հաստատել է տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագիրը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը։

Նախագծի ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Իջևան համայնքի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, Իջևան խոշորացված համայնքում այգեգործական կլաստերներ ձևավորելու անհրաժեշտությամբ։ 

Ծրագրի շահառուներ կարող են լինել առնվազն 100 քմ և ավելի մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսվարողները։ 

Ցանկացողները ծրագրին մասնակցելու նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը պետք է դիմեն համայնքի ղեկավարին և կնքեն պայմանագիր:

Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 95%, համայնք կամ շահառու՝ 5%։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն