Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ

Air India-ի՝ Լոնդոն թռչող ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ: Հնդկաստանի առողջապահության նախարարի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել։ Այս մասին հայտնում  է «Reuters»-ը։

«Ինքնաթիռը ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ Արդեն մաքրվել է տարածքի 70-80 տոկոսը, աշխատանքները շարունակվում են», – լրատվամիջոցի փոխանցմամբ լրագրողներին ասել է մի ոստիկան։

Air India-ն հայտնել է, որ ինքնաթիռում եղել են 217 մեծահասակ և 13 երեխա` 2-ը նորածին։ Նրանցից 169-ը Հնդկաստանի քաղաքացիներ են, 53-ը՝ Բրիտանիայի, 7-ը՝ Պորտուգալիայի, 1-ը՝ Կանադայի։

Հիշեցնենք՝ Հնդկաստանի Ահմադաբադ օդանավակայանի մոտ թռիչքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել Air India-ի՝ Լոնդոն թռչող ինքնաթիռը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն