«Գառնու» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվեն ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ:
Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հայտարարությունում։