Պտտահողմը Արթիկ համայնքում վնասել է բնակելի շենքերի և տների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր

Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Այս մասին հայտնում են Արթիկի համայնքապետարանից։

«Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` վնասի նախնական չափերն ուսումնասիրելու նպատակով։

Պտտահողմի պատճառած վնասների վերաբերյալ հավելյալ տեղեկություն ունենալու դեպքում` խնդրում ենք զանգահարել` 094-52-10-03», – նշված է հայտարարությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով