Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը խնդրել է Կիպրոսին «որոշ ուղերձներ» փոխանցել Իսրայելին, այսօր հայտարարել է երկրի նախագահը։ Նիկոս Քրիստոդուլիդեսը տեղեկացրել է, որ ակնկալում է օրվա ընթացքում խոսել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ։

Թե կոնկրետ ում կողմից են եղել ուղերձները կամ ինչ է ասվել դրանցում՝ չի նշվում։ Հայտնի է միայն, որ երեկ երեկոյան Կիպրոսի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ։

Ըստ Քրիստոդուլիդեսի, Կիպրոսը նաև խնդրել է ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստ գումարել։

«Չի կարելի հանդուրժել, որ ԵՄ-ն, ունենալով նման աշխարհաքաղաքական դերակատարում, տեսնի այս բոլոր զարգացումները և առնվազն չհրավիրի Արտաքին գործերի նախարարների նիստ», – լրագրողներին ասել է նա։

Կիպրոսը առաջարկել է օգնել տարածաշրջանից երրորդ երկրների քաղաքացիների տարհանմանը և կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել հակամարտությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով