Ապարանը պտտահողմի հետևանքով հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը

Ապարանում պտտահողմի հետևանքով շենքեր են վնասվել. Արագածոտնի մարզպետը համայնքապետի հետ տեղում է, այս պահին ուսումնասիրվում է վնասի չափը: Այս մասին հայտնում են ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ։
Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։
Տեղում այս պահին աշխատում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, մարզպետի գլխավորությամբ աշխատում են նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները։
Լրացուցիչ տեղեկատվությամբ հանդես կգանք առաջիկայում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով