Իրանում մահապատժի են ենթարկել «Մոսադ»-ի հետ կապերի մեջ կասկածվող տղամարդուն |factor.am|

factor.am: Իրանում այսօր մահապատժի են ենթարկել Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության օգտին լրտեսության համար մեղադրվող տղամարդու, գրում է իրանական Tasnim-ը։

Էսմայիլ Ֆեքրի անունով տղամարդը դատապարտվել է «իսրայելական ռեժիմի «Մոսադ»-ի համար լրտեսելու, անվտանգության հետախուզական տվյալներ հավաքելու և Իրանում դիվերսիաներ իրականացնելու համար»։

 Նշվում է, որ նա «կապի մեջ է եղել «Մոսադ»-ի երկու սպայի հետ, նրան հանձնարարվել է թշնամուն փոխանցել Իրանի գաղտնի և զգայուն տեղեկատվությունը»։

Հաղորդվում է, որ Ֆեքրին կալանավորվել է Իրանի անվտանգության ուժերի կողմից 2023 թվականի դեկտեմբերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով