Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնը չեղարկել է ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլը |factor.am|

factor.am: Վաշինգտոնի նախաձեռնությամբ չեղարկվել է երկկողմ հարաբերություններում «գրգռիչների» վերացման վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Ինտերֆաքսը։

«Այսօրվա դրությամբ՝ հերթական հանդիպումը երկկողմ խորհրդակցությունների շրջանակում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության կարգավորման նպատակով հանդիպումը չեղարկվել է ամերիկացի բանակցողների նախաձեռնությամբ։ Մենք հույս ունենք, որ նրանց կողմից վերցրած դադարը չափազանց երկար չի լինի»,- ասվում է ԶԼՄ-ների հարցին Զախարովային պատասխանում, որը  հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Ռուս-ամերիկյան խորհրդակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել Ստամբուլում փետրվարի վերջին։ Երկրորդ փուլը նույնպես տեղի էր ունեցել Ստամբուլում՝ ապրիլի 10-ին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով