Հնդկաստանի 110 քաղաքացի Իրանից տարհանվել է Հայաստանի տարածքով |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիների է տարհանել՝ Հայաստանի տարածքով։ 

Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը տեղեկացրել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հարցը՝ շեշտելով, որ Հայաստանն այդ հարցում աջակցություն է ցուցաբերել Հնդկաստանին։ 

Հնդկական լրատվամիջոցներն էլ ավելի վաղ գրում էին, որ Հնդկաստանի իշխանությունները պլանավորում են երկրի քաղաքացիներին տարհանել Իրանից՝ պայմանավորված Իրանի և Իսրայելի միջև սրվող հակամարտությամբ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով