Երևանի քաղաքապետարանը սկսում է աղբի տեսակավորման գործընթաց

Երևանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման գործընթաց է սկսում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել և տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երևանի քաղաքապետարանը աղբահանության գործընթացի կարգավորմանը զուգընթաց փոքր քայլերով սկսում է աղբի տեսակավորման գործընթացը:

Սկսում է ստվարաթղթի տեսակավորումից: Այս փուլում աղբը հիմնականում կհավաքվի տնտեսվարողներից, խանութներից, որոնք շատ են «արտադրում» ստվարաթուղթ, և կտանի կհանձնի վերամշակող ընկերությանը»,- հայտնել է Կարապետյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով