Լեհաստանի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրանա-իսրայելական հակամարտությունը |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը։ 

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ զրույցի ընթացքում Արաղչին մանրամասն ներկայացրել է Իսրայելի գործողությունների ծավալը, նշելով հարվածները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին:

Ըստ աղբյուրի՝ Իրանի ԱԳ նախարարը Իսրայելի ռազմական հարձակումը որակել է որպես ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը՝ մատնանշելով ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտումը։ 

Լեհաստանի արտաքին գործերի նախարարը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ և վերահաստատել իր երկրի դիրքորոշումը՝ կոչ անելով բոլոր շահագրգիռ կողմերին օգնել կանխել տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վատթարացումը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով