Իրանական հարվածների հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել Իսրայելի տուժած 94 քաղաքացի |1lurer.am|

1lurer.am: Գիշերը Իրանի կողմից իսրայելական տարածքի հրթիռակոծման հետևանքով տուժած 94 մարդ է տեղափոխվել հիվանդանոցներ, հաղորդել է Իսրայելի առողջապահության նախարարությունը։

«Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած, մեկի վիճակը միջին ծանրության է, 86-ի վիճակը բավարար է, երեքը հոսպիտալացվել են տագնապային խանգարման վիճակում, ևս 5-ը ներկայում բուժզննություն են անցնում, նրանց վիճակը դեռ հստակ չէ»,- ասված է հայտարարության մեջ։

Նախարարությունը նշել է, որ «գիշերը հրթիռային հարվածների պատճառով վիրավորների տարհանման անհրաժեշտություն չի եղել», բժշկական օգնություն է ցուցաբերվել «վիրավորներին պաշտպանված տարածքներ տեղափոխելու ճանապարհին», ինչպես նաև «հոգեբանական օգնության կարիք ունեցողներին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով