panarmenian.net: Այն տնտեսվարողները, ովքեր պոտենցիալ աշխատելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում, հայացքն ուղղում են դեպի Իրանի շուկա, իսկ դրա շուրջ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան ազդում է ԱՏԳ աշխատանքին։ Այս մասին է հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, պատասխանելով Միքայել Մելքումյանի հարցին՝ Մեղրիի ԱՏԳ մասին պատասխանելիս։
«Երբ տնտեսվարողները տեսնում են աշխարհաքաղաքական ռիսկեր, դա, ցավոք, ազդում է նրանց որոշման վրա»,- նշել է վարչապետը։
Նա նաև նշել է, որ Մեղրիի ԱՏԳ հիմնական խնդիրը հարակից հողերի հարցն է։ «Ըստ էության, այն հողատարածք չունի», – ասել է Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ երբ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իմացել էին ԱՏԳ մասին, «շատ ճարպկորեն» սեփականաշնորհել էին հողերը ու ստացվել էր, որ կա մի շենք, մի կանգառ ու ուրիշ ոչինչ։
«Հարուցվել է քրգործ՝ որ ապացույցների հիման վրա սկսվել է ընթացակարգ ապօրինի սեփականաշնորհումները ետ շրջելու համար։ Հիմա հարցը դատարանի օրակարգում է», – ասել է վարչապետը։
Հեղափոխությունից հետո հայտնի է դարձել, որ ԱՏԳ մերձակա հողերը սեփականաշնորհվել են էժան գնով՝ ապագայում պետությանը կրկին վաճառելու հեռանկարով։ 2019-ի օգոստոսին 6 անձի մեղադրանք է առաջադրվել գործի շրջանակներում։