Վրացական շուկայում վաճառվող 35 անուն օծանելիքի մեջ հայտնաբերվել են առողջության համար վնասակար նյութեր |shantnews.am|

shantnews.am։ Վրացական Consumer.com կայքի հաղորդմամբ՝ վրացական շուկայում վաճառվող օծանելիքի մեջ հայտնաբերվել է քիմիական այնպիսի տարր/պարաբենի տեսակ/, որի վաճառքը ԵՄ շուկայում վաճառվող օծանելիքի և կոսմետիկայի արտադրանքներում արգելված է: Ուսումնասիրությունները բազմիցս ցույց են տվել պարաբենի բացասական ռիսկերը մարդու էնդոկրին, նյարդային և իմունային համակարգերի վրա:

Վրաստանի ՀԿ անդամները Թբիլիսիի տարբեր խանութներից ձեռք էին բերել 35 անուն օծանելիք և կոսմետիկ նյութեր և դրանք ուղարկել ֆրանսիական Eurofinance լաբորատորիա՝ ԵՄ-ում արգելված որոշ վտանգավոր նյութերի առկայությունը նմուշներում հետազոտելու համար:

Հետազոտության համաձայն՝ որպես նմուշ ընտրվել են տարբեր երկրներում արտադրված, տարբեր ֆիրմաների ապրանքներ, որոնք վաճառվում են Վրաստանում և մատչելի են քաղաքացիների համար:

Շարունակությունը՝ shantnews.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով