Պլաստիկ տոպրակները վճարովի դարձնող նախագիծը լրացվում է. Պահանջը տեղափոխվել է 2020-ի հունվար |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելող օրենքի նախագծում փոփոխություններ է իրականացնում, որոնցով պահանջի ուժի մեջ մտնելու նախապես որոշված ժամկետը 2019 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվում է 2020 թվականի հունվարի 1:

PanARMENIAN.Net -ի հետ զրույցում նախարարության Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանը հայտնել է, որ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո՝ տնտեսվարողների հետ քննարկումներում, որոշվել է ժամանակ տալ վերջիններիս նախապատրաստվելու համար:

Ավետիսյանը հայտնեց նաև, որ այժմ օրենքը լրամշակման փուլում է, և հույս հայտնեց, որ այն կմտնի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով