Իրանը կալանքի տակ է առել է ևս մեկ օտարերկրյա տանկեր |shantnews.am|

shantnews.am։ Իրանի զինված ուժերի կազմավորումները Պարսից ծոցում կալանքի են ենթարկել օտար պետության դրոշի տակ նավարկող ևս մեկ տանկեր։ Այս մասին հայտնել է հենց իրանական կողմը՝ տեղական իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը։

Հրապարակումների համաձայն՝ նավը կալանքի տակ է առնվել մաքսանենգ ճանապարհով դեպի արաբական երկրներ վառելիք տեղափոխելու պատճառով։ Նավի մեջ եղել է 700 հազար լիտր վառելիք, որի տեսակը չի հստակեցվում։

Այս «տանկերային պատերազմը», հիշեցնենք, սկսվել է նրանից, որ բրիտանացի իրավապահները Միջերկրական ծովում կալանքի տակ են առել Իրանին պատկանող տանկեր։ Դրանից հետո Իրանը Պարսից ծոցի տարածքում կալանքի տակ է առել մի քանի արտասահմանյան տանկերներ, որոնք այս կամ այն կերպ կապված են եղել Բրիտանիայի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն