Արաղչի. Իրանը երբեք չի համաձայնի բանակցել իր հրթիռային կարողությունների շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ շաբաթ օրը կհանդիպի եվրոպական կողմերի հետ՝ ընդգծելով, որ Իրանը երբեք չի համաձայնի բանակցել իր հրթիռային կարողությունների շուրջ:

Mehr-ի փոխանցմամբ՝ Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան կողմը մինչ այժմ կոչ են արել լուրջ բանակցություններ վարել Իրանի հետ, սակայն, նա ընդգծել է՝ Թեհրանը չի բանակցի նրանց հետ, քանի որ նրանք «մեղսակից են Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող շարունակական հանցագործություններին»։

«Մենք նրանց ասել ենք, որ քանի դեռ ագրեսիան շարունակվում է, բանակցությունները անիմաստ կլինեն», – ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, Արաղչին ասել է, որ վաղը՝ հունիսի 21-ին, բանակցություններ կվարի ԵՄ եռյակի, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ:

Նա հավելել է, որ բանակցությունները կկենտրոնանան Իրանի միջուկային ծրագրի վրա՝ դրա դիվանագիտական լուծում գտնելու համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով