Վաղարշապատում նոյեմբերի 16-ին նշանակվել են համայնքի ավագանու ընտրություններ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորելու որոշում ընդունեց՝ դրանց կազմում ընդգրկված 19 բնակավայրերով։

Կառավարության հունիսի 20-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծը։

Նախարարի խոսքով՝ այս քայլը մաս է կազմում վարչատարածքային բարեփոխումների գործընթացի շարունակականության, որի հաջորդ փուլը լինելու է լիազորությունների ապակենտրոնացումը։ 

«Նախագծով նախատեսվում է միավորող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել և սահմանել ժամկետներ՝ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման համար։

Նոր ձևավորվող Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին»,- ասաց Խուդաթյանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով