Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Վարչապետը հանդիպումից տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել հունիսի 20-ին։ ՀՀ վարչապետը հունիսի 20-ին հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն