Մոսկվայում օգոստոսի 3-ին ոստիկաններն ավելի քան 800 մարդ են բերման ենթարկել |azatutyun.am|

azatutyun.am։ Մոսկվայի իրավապահները օգոստոսի 3-ին կայացած «չարտոնված հանրահավաքից» ավելի քան 800 մարդ են բերման ենթարկել՝ այդ թվում հայտնի ընդդիմադիր ակտիվիստ Լյուբով Սոբոլին։ Ավելի վաղ իշխանությունները զգուշացրել էին, որ ձեռնարկելու են «բոլոր անհրաժեշտ քայլերը» հանրահավաքը կասեցնելու համար։

Սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի դումայի ընտրություններում ընդդիմության թեկնածուներին չգրանցելու որոշումից վրդովված տասնյակ հազարավոր ակտիվիստներ մեկ շաբաթ առաջ էլ էին չարտոնված ցույց անցկացրել, որի ավելի քան 1300 մասնակիցներ ձերբակալվել էին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն