Տարածաշրջանային բռնությունը կարող է տարածվել դեպի Եվրոպա․ Էրդողանը՝ Մերցին|factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ քննարկելու Իսրայելի և Իրանի միջև շարունակվող ռազմական գործողությունները՝ խոր մտահոգություն հայտնելով բռնության սրման հնարավոր տարածաշրջանային հետևանքների վերաբերյալ, գրում է Turkiye today-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ Էրդողանը զգուշացրել է, որ տարածաշրջանային բռնությունը կարող է տարածվել նաև Եվրոպա։  

Զրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Իսրայելի կողմից Իրանին հարվածների հետևանքով սկսված ռազմական գործողություններն անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար՝ նախազգուշացնելով, որ շարունակական սրացումը կարող է հանգեցնել միգրացիայի աճի և նույնիսկ՝ միջուկային արտահոսքի ռիսկերի։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Իրանի միջուկային տարաձայնությունների լուծումը պետք է տեղի ունենա դիվանագիտական ​​ուղիներով և կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով