Ժնևում մեկնարկել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Շվեյցարական Ժնևում մեկնարկել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ՝ Իսրայելի և Իրանի միջև պատերազմին վերջ դնելու ջանքերի շրջանակներում։

Այս հանդիպումից առաջ Իրանի դիվանագիտության ղեկավար Աբբաս Արաղչին պնդել է, որ Թեհրանը «քննարկելու ոչինչ չունի» Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանին։ Իրանցի պաշտոնյան միաժամանակ հավելել է, որ բաց են «երկխոսության» համար այլոց հետ։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին կարծիք է հայտնել, որ «առաջիկա երկու շաբաթվա ընթացքում դիվանագիտական լուծման հասնելու համար պատուհան կա»։
Ֆրանսիայի նախագահ Էմմանյուել Մակրոնն առանց փակագծեր բացելու հայտարարել է, որ այսօրվա հանդիպմանը եվրոպացի դիվանագետները պատրաստվում են Իրանին ներկայացնել «բանակցության համապարփակ, դիվանագիտական և տեխնիկական առաջարկ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով