Մահսուդ Փեզեշքիանը զանգահարել է Էմանյուել Մակրոնին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը X-ի իր էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է ինձ։ Ես իմ խորը մտահոգությունն արտահայտեցի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Այստեղ իմ դիրքորոշումը հստակ է. Իրանը երբեք չպետք է ձեռք բերի միջուկային զենք և պետք է լիարժեք երաշխիքներ տրամադրի, որ իր մտադրությունները խաղաղ բնույթի են։ Ես համոզված եմ, որ պատերազմը դադարեցնելու և ավելի մեծ վտանգներից խուսափելու ճանապարհ կա։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Իրանի հետ Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից գլխավորած բանակցությունները»,- գրել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ իր պահանջն է կրկնել, որպեսզի Ֆրանսիայի քաղաքացիներն ազատ արձակվեն կալանքից ու վերադառնան Ֆրանսիա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով