Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները կունենան երկարատև հետևանքներ․ Իրանի ԱԳՆ

«Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները խիստ վրդովեցուցիչ են և կունենան երկարատև հետևանքներ», – այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, նշելով՝ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետություն պետք է տագնապի մատնվի այս «ծայրահեղ վտանգավոր, ապօրինի և հանցավոր վարքագծի կապակցությամբ»։

«Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ լինելով, լրջորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT)՝ հարձակվելով Իրանի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա», – գրել է նա X-ի իր էջում։

Նա նաև նշել է, որ Իրանը համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և դրույթների՝ պահպանում է բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն