Գրոսսին արտահերթ նիստ է հրավիրում |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ վաղը կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում՝ «Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակի» պատճառով։

Ավելի վաղ գործակալությունը հայտարարել էր, թե ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո «ճառագայթման մակարդակի աճ» չի գրանցվել։

«Գործակալությունը լրացուցիչ գնահատականներ կտրա Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ, երբ ավելի շատ տեղեկություններ հասանելի դառնան», – հայտարարել էր ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով