Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը նոր անդամ ունի. Զեյնալյանի մանդատը տրվեց Լինա Ղշյանին |1lurer.am|

1lurer.am: «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանի մանդատը տրամադրվեց կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Ղշյանին։ Այդ մասին Երևանի ավագանու՝ հունիսի 24-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ ավագանու «Հանրապետություն» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված Արտակ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, քանի որ նա ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն